You are currently browsing the tag archive for the ‘Լեհաստան’ tag.

Ազգային ժողովրդավարության ինստիտուտի նախաձեռնությամբ Կանանց և երիտասարդների խորհուրդները, որոնց կազմում է նաև ԵՐԻՏԱԿ-ը որոնք գործում են ազգային ժողովրդավարության ինստիտուտի աջակցությամբ, մասնակցելու են “Կոալիցիա և քարոզչություն” թեմայով դասընթացին Լեհաստանում, որը կազմակերպվում է Ազգային ժողովրդավարության ինստիտուտի և Եվրոպական ժողովրդավարության ինստիտուտի կողմից: Ծրագիրը կազմված է միայն հայ թիմի համար և մասնակցում են յուրաքանչյուր խորհուրդից 5 ներկայացուցիչ: Խորհուրդները Հայաստանում կազմել են կոալիցիա և պատրաստվում են վերադառնալուն պես զբաղվել հաշվանդամների հարցերով, մասնավորապես հաշվանդամ երեխաների մայրերի իրավունքներով, ի մասնավորի աշխատանքային օրենսգրքի բարեփոխումներով: Նախատեսվում է նաև մարզերի հետ բազմաթիվ ծրագրեր, ինչպես նաև այցելություններ բանտեր և բանտերին համակարգիչների տրամադրում, ինչպես նաև ինտերնետի հնարավորության մատուցում: Այդ այցելության ժամանակ բացի դասընթացից տեղի են ունենալու այցելություններ Պարլամենտ, որտեղ մեզ հնարավորություն կտրվի հանդիպել հայտնի և կարևոր գործիչների հետ, կլինեն այցելություններ նաև այլ պետական կառույցներ: Հանդիպումներ է նախատեսվում նաև միջազգային և տեղի հասարակական կառույցների հետ: Խորհուրդները նպատակ ունեն բացի փորձի փոխանակումից հասնել նաև Լեհական կառույցների հետ համագործակցելու տարբեր ծրագրերի շրջանակներում ի նպաստ լեհ և հայ ժողովուրդների:

Bookmark and Share

Calendar

May 2024
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031