Հունիսի 19-ին տեղի ունեցավ ՀՀ վարչապետին առընթեր ազգային երիտասարդական քաղաքականության խորհուրդի նիստը, որին անդամակցում է նաև ԵՐԻՏԱԿ-ը: Նիստի ժամանակ խորհուրդը հաստատեց’
* Խորհրդի աշխատակարգը
* Խորհրդի 2010 թ.-ի գործունեության ծրագիրը
* խորհրդի 2010 թվականի գործունեության ծրագիրը իրականացնելու համար անհրաժեշտ միջոցառումները և ստեղծված աշխատանքային խմբերի կազմը
* ՀՀ պետական բյուջեով երիտասարդական պետական քաղաքականության ծրագրերի և միջոցառումների ֆինանսավորման տողով հասարակական կազմակերպությունների համար նախատեսված դրամաշնորհային ծրագրերի հիմնական առաջնայնությունների (2010-2011 թվականների համար) հաստատում
Ինչպես նաև տեղի ունեցավ www.cragrer.am կայքի շնորհանդեսը, քննարկման ժամանակ Խորհրդի ուսանող անդամների կողմից բարձրացվեց նաև ուսանողական ինքնակառավարվող մարմինների իրավական կարգավիճակ չունենալու հարցը, ինչը խոչընդոտ է նաև ծրագրեր ներկայացնելու համար: Եվ խորհուրդը որոշեց, որ ուսանողական կառույցները, ինչպես նաև գյուղական համայնքների մարդկանց խմբերը, որոնք չունեն իրավական կարգավիճակ կգրացվեն մի փոքր այլ կարգով, սակայն հավասարապես կկարողանան տարբեր ծրագրեր առաջարկելու եւ իրականացնելու հնարավորություն ստանալ, քանի որ խորհրդի գլխավոր նպատակը երիտասարդների մասնակցության ու ակտիվացման խթանումն է:
տես` http://www.youth.am/index.php?id=4612&lang=1

Leave a comment
Comments feed for this article